Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեիսոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը

Խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեիսոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը
07.11.2025 | 10:25

Առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող իրողություններ կան, որոնք իրականում ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլեւ բացահայտում են, թե ինչպիսի խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեիսոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը, ինչքան բան է այս տարիներին ավերվել եւ ինչքան մակերեսային է դարձել մեր վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ:

Ահա` մետրոյում գնացքները կանգ են առել, մետրոյի աշխատանքը խափանվել է` պաշտոնական բացատրությունը հոսանքի տատանումն է, կարելի է կարծել Հայաստանում երբեք հոսանքը չի տատանվել եւ 90-ականների անհոսանք տարիները չեն եղել` երբ մետրոն անխափան գործում էր:

Կոմիտասում հսկա սուպերմարկետ է հրդեհվել` կրակը բոցկլտում է, փրկարարները հրդեհ են հանգցնում: Ամառ չէ, հրդեհավտանգ շրջան չէ:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն է կտրուկ վատացել կալանավայրում` տեղափոխել են հիվանդանոց: Մարդը հաղթել է ընտրություններում եւ հայտնվել բերդում:

Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել, դրա նախորդ օրն էլ 1 օրվա մեջ 3 տարբեր նիստեր են արել` ՍԷԿՏ-ը փակելու համար:

Վաղարշապատում դպրոցի տնօրենը բացեիբաց ընտրակաշառք է բաժանում` հօգուտ իշխանական թեկնածուի եւ հպարտորեն հայտարարում է, թե` դա իր ՀԿ-ով է անում, միշտ է արել, լավ է անում, էլի է անելու: 2 օր շարունակ լրատվամիջոցները լուսաբանում են` ոչ մեկի վեջը չի: Հո ընդդիմադիր չի՞, որ արագ կալանավորեն, բերդ տանեն, կամ արգելեն:

Այ մեկ ուրիշ տնօրենի մարզպետը շուտափույթ ազատել է պաշտոնից, քանի որ նա ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավին է ներկա գտնվել, հարեւանը տեսել է` նկարել է ու մատնագիրն արագ ուղարկել մարզպետարան, սրանք էլ շուտ ազատել են ու նոր մարդ նշանակել:

Բագրատ սրբազանը դատարանում հերքել է Քննչական կոմիտեի նախագահի նախորդ օրվա սուտը, թե` մեղադրյալներն իրենց ձեռքով գրած ապացույցներ ունեին` ահաբեկչության նախապատրաստության մասին:

Մայր Աթոռը հերթական կարգազանց քահանային է կարգալույծ արել` Եկեղեցու կանոնակարգը խախտելու համար:

Եւ օրվա ցնծությունը. ՀՀ իշխանությունները հրճվանքի մեջ են` ռուսական ցորենը ոչ թե Փոթիով է եկել, այլ Ադրբեջանով, որտեղից էլի մտել է Վրաստան ու հասել Հայաստան: Ընդ որում, բերողն էլ մասնավոր ընկերություն է: Բայց իշխանությունում այնպիսի ցնծություն է տիրում, կարծես վերջին ամիսներին հաց չէին կերել` հացի դեֆիցիտ կար երկրում, սովալլուկ հայերը վերջապես հաց են ստացել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ